Հրդեհ Նոր Խարբերդի ամառանոցներում

 

Հունիսի 10-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների «Անուշ» այգեգործական միավորման 4-րդ փողոցում գտնվող շինության տանիքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ 00։06-ին։ Այրվել է ամառանոցի տանիքը (մոտ 150 քմ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով