Հրդեհ Մայիսյան կայարանում

 

Հունիսի 13-ին, ժամը 19։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մայիսյան կայարանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայարանի մեկհարկանի շինության (մոտ 70 քմ) կառավարման սենյակում (մոտ 20 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:33-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով