Հրատապ. Վերին Շորժայի սարերում ադրբեջանցիները սկսել են տեխնիկա աշխատեցնել, ճանապարհ բացում, որպեսզի դիրքերից դիրք կարողանան մեքենայով անարգել անցնել. Համայնքի ղեկավար.«Փաստինֆո»

 

Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի սարատեղիներին։ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ սարատեղիում արոտավայրեր են, որտեղ գյուղացիներն իրենց անասուններին տանում էին արոտի, բայց այդ սարի լանջին այլևս չեն արածացնում կենդանիներին, քանի որ ադրբեջանցիները նստած են դիրքերում։ Բնակիչները ստիպված կենդանիներին արոտի տանում են դեպի Շորժա՝ Ադրբեջանի սահմանի կողմ չեն գնում։

Երանոսյանը տեղյակ չէր այն միջադեպերի մասին, որոնք արձանագրել է ՀՀ ՄԻՊ-ը, ըստ որի՝ ադրբեջանցիները մեքենաներով իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, դրսևորում ցինիկ պահվածք, սպառում գյուղացիներին՝ զենքի ցուցադրմամբ։ Սակայն նրա փոխանցմամբ՝ Վարդենիսի սարատեղում փայտից տնակներ են, որոնք կառուցել են բնակիչները, իսկ ադրբեջանցիները հասել են նշված տնակների վերեւը։ «Մի 400-500 մետրի վրա եկել, իրենց պոստերում նստած են։ Վարդենիսի բնակիչներն այնտեղ իրենց անասուններին են պահում։ Այդ տարածքը հարթավայր է, որից անմիջապես բարձրանում է սարը, իրենք մոտ են՝ շատ մոտ են»,- ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավարը։

Համայնքապետը հայտնեց, որ ադրբեջանական կողմում արդեն նկատվում են աշխատող տեխնիկաներ, որոնք ադրբեջանական ԶՈՒ շարժը կազմակերպելու համար շինարարություն են սկսել։ Մինչեւ վերջերս տեխնիկա չէր նկատել, իսկ հիմա ադրբեջանցիները մեքենաներով են սարի լանջով շարժվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սարի դոշին շարժ կա՝ տրակտոր են աշխատացնում։ Դրանք շատ լավ տեսնում ենք, մինչև դա չէր երեւում։ Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատացնում, իրենց համար ճանապարհ բացում, որպեսզի դիրքերից դիրք կարողանան մեքենայով անարգել անցնել, մինչև այսօր մեքենա չէր նկատվում։ Իրենց պոստերը մոտիկ-մոտիկ են՝ էնքան էլ հեռու չեն՝ 500 մետր, 1 կմ, որտեղ իրենց հարմար է՝ ընտրել են ու պոստերը դրել»։

Դիրքերից, որտեղ ադրբեջանցիներն իրենց համար ընտրել են, տեղավորվել ու անգամ շինարարություն սկսել՝ նշանառության տակ են պահում սարատեղին։ Բարձունքից երևում է նաեւ Սևանա լիճը։ Վերին Շորժան 2430 մ բարձրություն ունի։

«Սարը կռուգավոյա ֆռում։ Մի տեղ դաշտին է մոտ, մի տեղ արոտավայրին՝ կլորավուն է իրենց պոստերը ուղիղ գիծ չէ»։

Երանոսյանը նշեց, որ ամեն օր լինում է սարատեղիում, որտեղ  բնակիչներն ամռան սեզոնին փոքր տնակներում ապրում են 6 ամիս։ Այստեղ ապրում է 10 ընտանիք, որոնցից միայն չորսն են եղել իրենց տնակներում, երբ մայիսի 12-ին հայտնվել են ադրբեջանցիները։

Նշենք, որ երեկ Կութ համայնքի ղեկավարը եւս «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները սկսել են հողային աշխատանքներ՝ իրենց կողմից օկուպացված բարձունքներում։ Նրա կարծիքով՝ թշնամին խրամատավորվում է։

 

Աղբյուր`«Փաստինֆո»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով