Հողատուն պետք է չունենա հնարավորություն այլևս հանձնել այն ինչը դեռ մնացել է.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է .

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Ամբողջ քարոզարշավի ժամանակ Արցախի 75% թուրքին հանձնած տականք դավաճանը խոսեց միայն մարդկանց ասֆալտին փռելու,տրցակներով դատելու,չագուչով մխելու ու էլի եսիմ ինչ հիմարություններ,նրա միակ խոսքը կրկին ատելությունն էր:
Հիմա լավ հասկանալով,որ շատ ձայն չի հավաքելու պատրաստվում է նոր սցենարի:Ինքը`կապիտուլյանտը,այս երեք տարում մի բան լավ հասկացավ,եթե կա մի քանի հազարանոց զանգված,որը իր հետևից է գնում և չկա դրանից ավելի մեծ զանգված,որը իր դեմ կգնա,նա կարող է անել ինչ կուզի:
Հիմա եկել է պահը,որ առաջին հերթին քվեների քանակով նա պետք է խայտառակ պարտվի իսկ այնուհետև իր զանգվածից առավել մեծ և ուժեղ քանակի և որակի մարդիկ պետք է դուրս գան իրենց քվեներին տեր կանգնելու,այլապես նա իր զոռբայությամբ և մանիպուլյացիաներով իրեն կհռչակի երկրի ղեկավար:
Նա այդ լկտի ելույթներով հրահրում է նոր մարտի 1,նա իր ատելության խոսքով հրահրում է հասարակական հուզումներ:Նրա սիրտը արյուն է ուզում,երկրորդ կարծիք չկա:
Ի՞նչ անել,եթե մի քանի հազար մարդ ուզում է վճռել ամբողջ ազգի ճակատագիրը:
Ցույց տալ մեր քվեներով,որ մենք շատ ենք և ուժեղ,նրանք միայն այդ լեզուն են հասկանում:
Հողատուն պետք է չունենա հնարավորություն այլևս հանձնել այն ինչը դեռ մնացել է:
Դավաճանը այլևս չպետք է կարողանա ժողովրդի անունից խոսել:
Հայաստանում պետք է հունիսի 20-ին փոխվի իշխանությունը`ընտրողների որոշմամբ ,աշխարհը պետք է տեսնի,որ հայը չի պարտվել,հայը չի չոքել,հայը չի խեղճացել:Սա կլինի մեր պատմական բեկումը,կրկին երկիրը կկառավարեն հաղթողները իսկ պարտվողները տեղ չեն ունենա իշխանությունում»,-գրել   է   Բաբայանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով