Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է, թշնամին մեր երկրում է, ես անհարմար եմ զգում.Սերժ Սարգսյան

«Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է, թշնամին մեր երկրում է, ես անհարմար եմ զգում։ Այո՛, ուրիշները՝ այդ կապիտուլյանտ կոչվածը, գնում միտինգներ է անում: Այս ընթացքում ինչ ասես արել է՝ քարոզչություն է իրականացնում, ընտրություն է անում։
Մենք քարոզչություն անելու սի՞րտ ունենք այս օկուպացված երկրում։ Եթե պնդում եք, որ պետք է անենք, մենք էլ կսկսենք անել: Բայց հավատացեք, ինձ համար ամոթ է: Ամոթ: Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում:
Անենք, մենք էլ կանենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ։ Իմ երեսը չի բռնի՝ գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի՝ գնա սուտ բան ասի։
Իսկ ինքը չի սատկում․ ասում է՝ հպարտեմ, որ պարտվել ենք և կարող ենք բաց աչքով նայել ձեզ։
Մարդկանց ինչի՞ տեղ է դրել։
Այո՛, մենք ուզում ենք ընտրություններում շատ ձայներ տանել, բայց այդ կապիկությունների ժամանակն անցել է». Սերժ Սարգսյան
՝
Տեսանյութ` bit.ly/3vPKBWY

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով