Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ:Աս մասին տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին:
Այս պահին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են Գորիսի բնակիչների հետ: Նրանց է միացել ՌԴ կատարած աշխատանքային այցից այսօր վաղ առավոտյան վերադարձած՝ դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:
Սյունիքում դաշինքը քարոզարշավը կեզրափակի կապանցիների հետ հանդիպմամբ:
Զուգահեռ շարունակվում են դաշինքի ներկայացուցիչների հանդիպումները մայրաքաղաքի վարչական շրջաններում՝ դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Քիչ հետո կմեկնարկի հերթական հանդիպումը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում:
Նմանատիպ նորություններ:
Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ, սակայն դրանք ճիշտ ժամանակին և տեղում կիրա...
Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահս...
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ...