ՀՀ ՊՆ-ն «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ մրցույթ է հայտարարել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․ հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով