ՀՀ-ն չպետք է իր արտաքին հարաբերությունները կառուցի երկրների շահերի բախման հաշվին. Արթուր Վանեցյան

Այս իշխանությունների կողմից փչացված հարաբերությունների պատճառով մենք չկարողացանք Վրաստանի կամ Իրանի տարածքով բերել այնպիսի քանակությամբ զենք կամ այն արագությամբ այդ զենքերը տեղափոխել Հայաստան, որպեսզի կարողանայինք դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիային: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով, Վրաստանի և Իրանի հետ Հայաստանն ունեցել է շատ լավ հարաբերություններ:
«Ես անձամբ այդ երկու երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, ղեկավարների հետ ունեցել եմ փայլուն հարաբերություններ և այդ հարաբերությունների արդյունքում կարողացել ենք լուծել բազմաթիվ հարցեր՝ի նպաստ ՀՀ-ի»,-նշել է նա:
Ըստ նրա, ՀՀ-ն չպետք է իր արտաքին հարաբերությունները կառուցի երկրների շահերի բախման հաշվին՝այլ արտաքին գործընկերների հետ Հայաստանը հարաբերությունները պետք է կառուցի հայկական շահերի և նրանց շահերի հատման հաշվին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով