ՀՀ-ն բոլոր հնարավորություններն ունի…«Հայաստանի Հանրապետություն»

«Լիարժեք համատեղ ազատ առետրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանն ու ԵԱՏՄ-ն: «Tehran Times»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն: Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի հանդիպումից հետո: Կողմերը մանրամասնորեն խոսել են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի ամենախոստումնալից ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու այլ համատեղ նախաձեռնությունների մասին:
Այստեղ ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքի. Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, կառույցի մարմիններում ՀՀ-ի նախագահության ժամանակ ուժի մեջ մտավ Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը, այս տարվա մարտի սկզբին էլ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել է, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը կամ՝ «իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի եւ Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով»։ Այլ կերպ՝ սա աշխարհատնտեսական մի մեծ ծրագիր է, որ քաղաքական բազում պայմաններ է թելադրելու եւ լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով