ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոսում է մեկ բանի մասին.Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոսում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը խաչ է քաշել տարիներ շարունակ ղարաբաղյան հարցով բանակցվող փաստաթղթի վրա, փորձել է «քցել» Մինսկի խմբի համանախագահ գերտերություններին, առաջին հերթին ՌԴ-ին ու չեղարկել ողջ բանակցային գործընթացը:
Ռուսական կողմը Փաշինյանին առաջարկում էր պահպանել Արցախը՝Իլհամ Ալիևն արդեն իսկ գիտակցել էր, որ Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն Նիկոլը «սեփական կետից» սկսելով բանակցությունները Արցախն ու ՀՀ-ն գիտակցաբար տարավ դեպի պատերազմ:
Փաշինյանը գիժ չէ՝նա գժի իմիտացիայով զբաղվող հակապետական, հակահայկական, հակաղարաբաղյան գործիք է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով