ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 31-ին հանդիպեց իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 31-ին հանդիպեց իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
Հանդիպման մասնակիցներին հետաքրքրում էր նախագահի՝ դատավորների թվի, աշխատավարձերի, դատարանների անկախության, փաստաբանական համայնքի, վեթթինգի և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վերջին տարիներին փաստաբաններն առաջինը զգացին ոլորտին սպառնացող վտանգը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից ծրագրված դատավորների վեթինգին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դրա նպատակը մեկն էր՝ դատական իշխանությունն իրենցով անելու գործիքակազմ գտնել։ «Նրանք ուզեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին ամեն ինչ կասկածի տակ դնել, քայքայել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Տեսանյութ`https://fb.watch/5RNrjfu_-x/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով