Հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն, որ «ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի. ԸՎԿ

 

«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։ Այս մասին հայտնում է «Ընտրությունների վերահսկման կոմետեն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

««Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։
Այդ կապակցությամբ Կոմիտեի անունից փաստաբանական հարցում է ուղարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով ներկայացնել Տ.Դավուդյանի՝ ԻԻՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին փաստաթղթի պատճենը»,- նշված է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով