Հայտնաբերվել է եւս չորս զինծառայողի աճյուն

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարները տարհանել են եւս 3 աճյուն:Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարտակերտի շրջանի Մատաղիսի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում էլ եւս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։

Աճյունները տարհանվել են։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնումները կշարունակվեն: Ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1586 աճյուն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով