Հայրենասիրությունը պետք է գործնակա՛ն քայլերի վերածել.«Հայաստանի Հանրապետություն»

«Գաղտնիք չէ, որ եթե անվտանգային խնդիրները չեն լուծվում, ապա տվյալ երկրում ներդրումներ չեն լինում։ Սա անվիճելի է։ Սակայն՝ մեդալի մյուս կողմն էլ «կարդանք»։ Անվիճելի է, երբ խոսքը այլ «ազգության» կապիտալի մասին է։ Իսկ եթե խոսենք մեր «ազգության» կապիտալի մասին, ապա դրա ներհոսքն ապահովելով ու տնտեսությունը ոտքի հանելով նույնպես կարող ենք նպաստել անվտանգային խնդիրների էլ ավելի արագ լուծմանը։ Բայց դրա համար պետությունը պետք է աշխատի, որպեսզի հայ ձեռներեցը՝ խոշոր թե փոքր, գիտակցի, որ աշխարհի որ անկյունում էլ լինի՝ ինքն ուժեղ է ու իր կապիտալը՝ մնայուն, եթե ջանքներն ի շահ հայրենիքի են գործադրվում։
Մեծ իմաստասեր ու զորավար Նժդեհը Իսրայելի օրինակն է բերում․ «Նա յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ։ Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան… Եւ հէնց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի – ոսկու եւ խելքի եղբայրութեան – իր ծոցի մէջ»։
Մեր պետությու՛նը պետք է աշխատի։ Որովհետեւ բոլոր հայ դրամատերերը չէ, որ հօգուտ հայրենիքի ծառայելու օգուտը գիտակցում են, այո, գուցե հայրենասեր են, բայց հայկականությունը խորքային իրենց ներսում չեն կրում։ Հայրենասիրությունը գործնական քայլի չեն վերածում։ Պետությունը դրամատիրոջ հետ պետք է աշխատի նրա իսկ հոգեբանությամբ՝ ցույց տալով հայրենիքում նրա անելիքի շահը, քաղելիք պտուղը, համբավը, համապատասխան երաշխիքներ տրամադրի եւն…»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով