Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Սյունիքում է

 

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը երեկվանից Սյունիքի մարզում է։ Հանդիպումներ է ունենում քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, քննարկում հայ-ադրբեջանական սահմանային եւ այլ ընթացիկ հարցեր։ Մենք տեղեկացանք, որ երեկ  հանդիպել է Կապանի համայնքապետի Փարսյանի հետ, իսկ այսօր Գորիսի համայնքապետարան է հյուրընկալել։

Նշենք, որ դեսպանը երեկ հանդիպում է ունեցել նաև մարզպետի հետ: Կողմերը զրուցել են ներկայումս Սյունիքի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով