Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95, մահվան՝ 4 նոր դեպք

 

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 555-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4482 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1092 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5574 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 141 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 998, փաստացի բուժվողներինը՝ 2983 (մեկ օրում նվազել է 50-ով): Մեկ օրում արվել է 3866 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 118 753 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով