Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 69 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հունիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 224797 դեպք, որոնցից 216558-ն առողջացած, 4508-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1098 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1174852 թեստավորում: Երեկ կատարվել է 3686 թեստավորում։

Այսպիսով` հունիսի 27-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 69 նոր դեպք, 2 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 1 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիրվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով