Հայաստանում Դոգն ավելի ընդունելի է, քան Արա Աբրահամյանը. politik.am

 

Այս ընտրությունները հետաքրքիր էին նաև այն իմաստով, որ շատ ու շատ քաղաքական գործիչների իրական աջակցությունը ջրի երես դուրս եկավ։  Այս ընտրությունների արդյունքում ամենածիծաղելի վիճակում  հայտնվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, միլիոնատեր Արա Աբրահամյանը։ Նա գալով Հայաստան լուրջ ֆինանսական միջոցներ ներդրեց և իր հովանու տակ առավ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն դարձավ Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արա Աբրահամյանը ոչինչ չխնայեց և լուրջ ներդրումներ արեց, որպեսզի իր այս նախագիծը հաջողության հասնի, բայց ինչպես ևս սպասելի էր նախաձեռնությունը տապալվեց։ Հսկայական միջոցների ներդրման արդյունքում նշված կուսակցությունը հավաքեց 12 164 ձայն։ Համեմատության համար նկատենք, որ հայտնի Վարդան Ղուկասյանի (Դոգ) աջակցությունը վայելող «Հայոց Հայրենիք» կուսակցությունը չունենալով ֆինանսական նման ռեսուրսներ հավաքեց 13 119 ձայն։ Ստացվում է, որ Վարդան Ղուկասյանը հայաստանցիների շրջանում առավել ընդունելի կերպար է, քան Արա Աբրահամյանը։

 

Այս ընտրություններում արձանագրված արդյունքները կարծում ենք Արա Աբրահամյանի դերը կթուլացնի նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Ի վերջո, ռուսների համար ակնհայտ դարձավ, որ իրենց մոտ «առյուծ կտրող» գործիչը Հայաստանում որևէ եղանակ չի փոխում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով