Հայաստանը ձեռք է բերել 2 անգամ ավելի շատ զենք. SIPRI. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հրապարակման համաձայն

(https://www.sipri.org/commentary/topical-backgrounder/2021/arms-transfers-conflict-zones-case-nagorno-karabakh

2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 3 մլրդ 274 մլն դոլարի սպառազինություն, իսկ Հայաստանը՝ 398 մլն դոլարի։

Ըստ կենտրոնի՝ հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը իրականացվել են 2018 թվականից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երեւանը ներմուծել է 248 մլն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներմուծվածի 62,3%-ը։

Իհարկե, այս տվյալները ստանալուն պես իշխանական քարոզչամեքենան լցվեց այն թեզի շրջանառության գործին, համաձայն որի՝ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունն արել Է առավելագույնը բանակի սպառազինությունն ավելացնելու համար, սակայն գործադրած ջանքերը բավարար չէին նախորդող տասնամյակների բացթողումները եւ վատնումները փոխհատուցելու համար։ Իսկ, ահա, նախկին իշխանությունների ժամանակ բանակին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ պնդում էին, որ այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում:

Ընդդիմադիր ու իշխանական թեւերը կարող են շարունակել վիճել, թե ով է ավելի շատ բան արել բանակի ու երկրի անվտանգության համար։ Եթե նույնիսկ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի հայտնած տվյալներն իրական են, ապա միեւնույնն է, փաստ է, որ ադրբեջանական բանակն ավելի լավ էր զինված, իսկ մեր տղեքի համար խնդիր էր նույնիսկ հասարակ կապի կայանն ու զրահաբաճկոնը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով