Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք

 

Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223050 դեպք, որոնցից 214059-ն` առողջացած, 4452-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1096581 թեստավորում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով` երեկ կատարվել է 3569 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Ունենք 246 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1088 է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով