Հարգելի քննիչներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ կա դատախազ, ով անչափ վրդովվում և վիրավորվում է, երբ պատահաբար իրեն քննիչ ես ասում.Պապոյան

Հարգելի քննիչներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ կա դատախազ, ով անչափ վրդովվում և վիրավորվում է, երբ պատահաբար իրեն քննիչ ես ասում։Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  փաստաբան  Գայանե  Պապոյանը:

 

Այսպես, երեկ Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ ԿԸՀ նիստի ընթացքում խոսքումս պատահաբար օգտագործեցի «քննիչն ասում է…» արտահայտությունը, ինչին անմիջապես հաջորդեց դատախազի վրդովմունքը և վիրավորված էմոցիոնալ ֆոնը։
Բնականաբար ԿԸՀ անդամների ներկայությամբ անմիջապես հայցեցի ներողություն (քանի որ որոշ անձանց պես ամբիցիաներ չունեմ)՝ դատախազին նշելով, որ քաջ գիտակցում եմ, որ դիմացս դատախազ է , այլ ոչ թե քննիչ, և դա լեզվական վրիպում էր ու պայմանավորված էր նրանով, որ դրան նախորդած մի քանի օրերին դատարանում աննդհատ օգտագործել եմ «հարգարժան քննիչ» արտահայտությունը։
Պատկերացրեք, դատախազը ԿԸՀ անդամների մոտ շարունակեց իր վրդովմունքը դրսևորել, ապա պաշտոնապես ասաց, որ «ներողությունն ընդունված է»։
ԿԸՀ նախագահը նշեց, որ դա լեզվական է և դատախազին հորդորեց այդ չնչին բանից չվրդովվել։
Հատկանշականն այն է, որ ներկա գտնվող մյուս ԴԱՏԱԽԱԶՆ էլ ԿԸՀ նախագահ Մուկուչյանին դիմելով իր խոսքում նշեց «ՀԱՐԳԵԼԻ ԴԱՏԱՐԱՆ» , սակայն վերջինս որևէ վրդովմունք ի ցույց չդրեց, այլ ճիշտ հակառակը՝ հումորով մոտեցավ՝ քննարկման առարկա չդարձնելով դա։
Այս դրվագը ներկայացնում եմ ձեզ, որպեսզի հետևություններ անեք, թե դատախազական համակարգից որոշ անձինք ինչպիսի վատ վերաբերմունք ունեն քննիչի պաշտոնի նկատմամբ։
Գուցե նաև դա պայմանավորված էր նրա հետ, որ պարոն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը խիստ ուղղորդված բնույթ ունի հենց դատախազության կողմից։
Հ.Գ. հարգելի դատախազներ, քննիչ լինելը վատ բան չի, առավել ևս, երբ մեծամասնությունդ մինչև դատախազ դառնալը աշխատել է որպես քննիչ։
Մի մոռացեք նաև բարեգութ լինելու մասին, այլապես սին ամբիցիաները կվնասեն հենց ձեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով