Հանրայինը չի պահպանվել քաղաքական ուժերին տրվող ժամանակահատվածի համամասնությունը․ հայտարարություն

 

Ընտրությունների վերահսկման կոմիտեն և Մեդիա պաշտպան նախաձեռնությունը մոնիտորինգի արդյունքներ են հրապարակել․ «Հանրային միջոցներով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը լուրերի հաղորդման ընթացքում քարոզարշավին տրամադրել է 37 րոպե 51 վայրկյան, որից՝

—  «Քաղաքացիական պայմանագրին» տրամադրվել է 4 րոպե 39 վայրկյան;

— ԲՀԿ-ին՝  2 րոպե 36 վայրկյան;

— «Լուսավոր Հայաստանին»՝ 2 րոպե 55 վայրկյան

— «Հայաստան» դաշինքին՝ 2 րոպե 50 վայրկյան;

— «Ազատ հայրենիք» դաշինքին՝ 2րոպե 39 վայրկյան;

— ՀԱԿ-ին ՝ 3րոպե 12 վայրկյան;

— «Ազգային ժողովրդական բևեռին»՝ 2 րոպե (ոչ ռեպորտաժ);

— Շիրինյան-Բաբաջանյան դաշինքին՝ 3րոպե 45 վայրկյան;

— Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը՝  1 րոպե 56 վայրկյան;

— «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ 2 րոպե;

— «Զարթոնք» ազգային քիստոնեական կուսակցությանը՝ 2 րոպե;

— «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1 րոպե 14 վայրկյան;

— «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 րոպե 7 վայրկյան;

— «Վերելք» կուսակցությանը՝ 2 րոպե 7 վայրկյան;

— «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ 58 վայրկյան (ոչ ռեպորտաժ) :

Որոշ քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրապայքարին, դուրս են մնացել Հանրային հեռուստաընկերության ուշադրության կենտրոնից։ Փաստացի չի պահպանվել նաև կուսակցություններին և դաշինքներին տրվող ժամանակահատվածի համամասնությունը։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տրամադրվել է բոլորից շատ եթերաժամանակ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով