ՀԱԷԿ-ում օրական եւ անգամ ժամային գրաֆիկներից որեւէ շեղում չկա.«Հայաստանի Հանրապետություն»

«Այս տարվա մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, եւ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տեւողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով: Արդեն 15 օրից ավելի է անցել: Ի՞նչ գործ է արվել այս ժամանակահատվածում, աշխատանքներն ըստ գրաֆիկի՞ են, մատակարարումնե՞րն ինչ ընթացքում են, համավարակի վերահսկման առումով ի՞նչ վիճակ է: Այս եւ այլ հարցերի հետ կապված «ՀՀ»-ն պարզաբանումներ խնդրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ- ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից:
«Մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, երբ նախատեսված է էներգաբլոկի գործարկումը, ունենք համապատասխան գրաֆիկներ՝ օրական եւ նույնիսկ, որոշ տեղերում, ժամային կտրվածքով: Աշխատանքները երեք հերթափոխով կատարվում են, գործն ըստ պլանավորածի է, ոչ մի ուշացում չունենք, նույնիսկ ոչ մի շեղում»,-վստահեցրեց Մովսես Վարդանյանը:
Ինչ վերաբերում է մատակարարումներին. առաջիկայում կստացվի միջուկային վառելիքի խմբաքանակը՝ այս տարվա բեռնավորման համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով