ՀԱԷԿ-ում են «Կոնցեռն տիտան-2»-ի մասնագետները.«Հայաստանի Հանրապետություն»

«Արդեն մեկ ամսից ավելի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) կանգնած Հայկական ատոմակայանում ՊՆՎ-2021-ի աշխատանքները բնականոն ընթացքում են։ Այսօրվա դրությամբ ի՞նչ իրավիճակ է այնտեղ, հիմա ի՞նչ գործեր են արվում, գրաֆիկին համապատասխա՞ն ենք առաջ շարժվում, եւ նաեւ՝ հատկապես ի՞նչ աշխատանք է հիմա տանում ատոմակայանում գտնվող «Կոնցեռն տիտան» ընկերությունը։
Մեր հարցադրումներին ի պատասխան ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը տեղեկացրեց, որ, մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են «Կոնցեռն տիտան-2» ընկերության 100-ից ավելի ներկայացուցիչներ. «Այս ընկերության մասնագետների կողմից իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային տեղակայանքի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքներ, մասնավորապես՝ բարձր ճնշման 2 ագրեգատի փոխարինումը ցածր ճնշման ագրեգատներով: Միաժամանակ ընթանում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ՝ նոր խողովակաշարի մոնտաժում, էլեկտրական մալուխների փոխարինում եւ այլն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով