ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին․ Տիգրան Աբրահամյան

 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հարցազրույցին․ «ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գեներալը մասնավորապես նշում է, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել։

Սա ուղիղ մեղադրանք է վարչապետին ու նրա կառավարությանը, զինված ուժերում արձանագրված խնդիրները չվերացնելու, երկրորդական խնդիրների վրա կենտրոնանալու և պատերազմը կանխամտածված պարտության տանելու վերաբերյալ։

Պատերազմի տարբեր կարևոր դրվագներին տիրապետող զինվորականները, գործիչները պետք է խոսեն, իսկ այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով