Գոյացել է մոտ 150 մլն դոլարի պարտք, իսկ Կառավարությունը հրաժարվում է դրանք վճարել. Հրանտ Բագրատյան

 

Նիկոլական Հայաստանը դարձել է մի քաոտիկ իրողություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ  Հրանտ  Բագրատյանը  գրել  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչպես գիտեք կառավարությունը խնդիրներ ունի պահեստազորի զինծառայողների, ԱԻՆ, պետանվտանգության, ոստիկանության սպաների արձակուրդայինների վճարման հետ։ Խնդիրը կարգավորելու համար Ցոլակ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված էր նախաձեռնություն։ Մարդիկ բոլոր դատերում հաղթել են։ Գոյացել է մոտ 150 մլն դոլարի պարտք։ Կառավարությունը, ՊՆ-ն, մյուս գերատեսչությունները հրաժարվում են այդ պարտքերը վճարել։

Մայոր Խաչատրյանը սեպտեմբերյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվեց Ջեբրայիլում։ Ներկայումս նախաձեռնության աշխատանքները շարունակում է  համակարգել պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը։ Առայժմ արդյունք չկա։ Է ի՞նչպես վճարեն օրինական պարտքերը, եթե իմքայլականներին պարգևավճարի գումարները չեն հերիքում։

p.s. Առաջիկայում գրելու ենք նաև ավտոներկրողների ԱԱՀ պարտքի մասին։ 2018 և 2019թթ.. բյուջե փող մուտքագրեցին։ Բա ԱԱՀ-ը ո՞վ պետք է հետ տա։ Ազատություն կուսակցությունն այս պարտքերը ի գիտություն է ընդունում։ Դրանք պետք է ներառվեն պետության պարտքի մեջ և կարճ ժամկետներում վճարվեն»,- գրել է Բագրատյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով