Գործող իշխանությունները փոշիացրել են բանակը. Խաչիկ Գալստյան

«Փոշիացրել են բանակը, փոշիացրել են պետական բոլոր կառույցների բնականոն գործունեությունը, և արդեն ԱԳ նախարարությունը, որպես պետության արտաքին դիվանագիտության ամենակարևոր կառույց, այսօր առանց ղեկավար կազմի է մնացել։ Սա դիվանագետների լուռ բողոքի ձայնն է դավաճան, ապիկար իշխանությունների գործունեության նկատմամբ»: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը:
Ըստ նրա՝ այս հանգամանքը ՀՀ արտաքին վարկանիշի վրա ուղիղ բացասական ազդեցություն կարող է ունենալ։
Գալստյանի խոսքով՝ այս «աբսուրդի թատրոնի» ավարտվելու միակ ճանապարհը հունիսի 20-ին ճիշտ ընտրություն կատարելն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով