Գործ ունենք դիակը անարգելու հանցակազմի հետ․ Ա․ Հովհաննիսյանը՝ զոհերի դիերը պարկերի մեջ պահելու մասին

Ընտրություններում ֆավորիտ ուժը, որը այս դեպքում իշխանությունը չէ, հանրությանը առաջարկում է ստեղծված իրավիճակից լուծումներ գտնել միասին, յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային տեսանկյունից մասնակցել և բարձրաձայնել իր խնդիրները և ակնկալել, որ կարող է ծրագրում տեսնել լուծումներ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այս պահի դրությամբ ունենք բավականաչափ առաջարկներ, որոնց մեջ ավելի մեծ թիվ գրավելու են սոցիալական հարցերը, բայց նախագահ Քոչարյանի հանդիպումից հետո դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ ևս կան առաջարկներ»,- ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով օրերս դիահերձարանից տարածված լուսանկարներին և միջադեպի կապակցությամբ սկսված ծառայողական քննությանը ու այդ համատեքստում իրավական պատասխանատվության ենթարկվելու հնարավորություններին,Հովահաննիսյանը նշեց․

«Իսկապես հանրությունը ցնցված է այն տեսարանից, որին ականատես ենք եղել։ Բարդ է պատկերացնել, որ այդպիսի բան կարող է լինել։ Այստեղ կա և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական պատասխանատվության խնդիր։ Աշխատանքից ազատելը բավարար հիմք չէ։ Նվազագույնը մենք գործ ունենք պաշտոնական անփութության, նույնիսկ քրեական օրենսգրքով նախատեսված՝ դիակը անարգանքի ենթարկելու հանցակազմերի հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել տեղի ունեցածի մասին և որ սա բարձր մակարդակով իրականացվող ծածկադմփոց է, որպեսզի մեկ ձայն ավել  չկորցեն և ծնողներին ավելորդ հույսեր տան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երբ ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր՝ «զոհերի թիվը պլյուս-մինուս հիսուն», երևի այդ պլյուս -մինուս հիսունը այն մասուքներն էին, որոնք դրված էին դիահերձարանի հատակին՝ հակամարդկային պայմաններում։ Այս հարցը որևէ մեկի օրակարգից չպիտի դուրս գա, այո, իրավական պատասխանտվություն հստակ պիտի լինի, իսկ բարոյական պատասխատավության համատեքստում ներում լինել չի կարող»,- ասաց Հովհաննիսյանը և ընդգծեց, որ հրաժարական տալը նվազագույնն է, որ կարող է անել նախարարի պաշտոնակաատար Անահիտ Ավանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով