Գնացեք մոտակա վիրաբուժական ծառայություն և թլպատվեք.Արմեն Աշոտյան

 

Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը: Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ,«Պատիվ  ունեմ»  դաշինքի  անդամ  Արմեն Աշոտյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գնացեք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջեք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը:

Գնացեք Մատենադարան և այրեք մեր ազգի փառահեղ պատմության մասին ձեռագիր գրքերը:

Գնացեք Հռոմ ու Կոլիզեյի պատերից ձեր տխմար մուրճով ջարդեք Հայաստանի քարտեզները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գնացեք մոտակա վիրաբուժական ծառայություն և թլպատվեք;

Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ:

Գնացեք պատմության գրողի ծոցը:

Հ.Գ. Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը»,- գրել է Աշոտյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով