Գեղարքունիքում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու վերաբերյալ անակցություններ են գնում. Արտակ Դավթյան

Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք: Այս մասին հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:

Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈւ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա  կկարգավորվի համապատասխան գործողություններով:

ԳՇ պետը նշեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով