Գեղարքունիքի մարզում ավտովթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբանը. Hyundai Sonata-ն գլխիվայր հայտնվել է դաշտում

 

Գեղարքունիքի մարզում հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը   իր վարած  Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վթարի հետեւանքով ուղեւոր, Երեւանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գարամյանը աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես մարզական մեկնաբան, իսկ  հիվանդանոց տեղափոխված Լ. Կարապետյանը աշխատում է «Ռադիո Մարշալ» ռադիոկայանի հաղորդավարուհի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով