Գավառական կզաքիսը, որը պատերազմից առաջ ասում էր՝ Թուրքիան պատերազմին չի միջամտի, հետո ընդունում արածի հրեշավորությունը, հիմա նորից տեղավորվել է՝ մռութն արյունոտ բորենու ոտքերի տակ․ Գ․ Նազարյան

 

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չէ դուք գելխեղդներ չեք

Կութ գյուղում երեկ տեղի ունեցած ամոթալի միջադեպից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե անասունների մի մասին հնարավոր է եղել վերադարձնել։ Միայն, թե չպարզաբանվեց ինչ անասունների մասին է խոսքը։ Իսկ անասունները երեւանյան սրահներից մեկում բարբաջում էին, ծրագրեր հրապարակում։

Այնտեղ էր իհարկե բերանն ու մռութն ամբողջովին արյունոտ բորենին, Էգ բորենին, որին թվում է թե դեմքը բոտեքսով անճանաչելիորեն փոխելով, մաքրելով արյան հետքերը կարող է փոխել իրականությունը եւ իր հրեշավոր էությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անասունների թվում տեսանք նաեւ ծեր, լղարած էշին, որը ՀՀ բոլոր կուսակցություններում լինելուց ու դավաճանելուց հետո հանգրվանեց պարտության ու արյան անասնաթիմում։

Այսուայնտեղ էր վազվզում գավառական կզաքիսը, որը պատերազմից շաբաթներ առաջ ասում էր, թե Թուրքիան պատերազմին չի միջամտի, իսկ հետո հեկեկում էր այստեղ, այնտեղ, ընդունում իրենց արածի հրեշավորությունը, բայց հիմա հաղթահարելով թուլությունը, նորից տեղավորվել է մռութն արյունոտ բորենու ոտքերի տակ։

Արնոտ բորենու ոտքերի տակ այս ու այն կողմ էին անում կանեփասեր մի քանի կենդանի, իրենց լայն բացված աչուկները հառելով հավաքված բազմաթիվ էվոլյուցիոն թերզարգացած օրգանիզմների՝ ամեոբանների, հողաթափիկ ինֆուզորիաների, տզրուկների վրա։ Նրանց աչուկներն առավել լայնանում էին, երբ հայացքն ընկնում էր հովակիմյանի վրա։ Եւ ամենասարսափելին այս պատմության մեջ այն էր, որ անասունները բարբաջում էին ապագայից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով