Գարշելի է, հնդկական կինո. Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի որդու՝ գերիների դիմաց Բաքու մեկնելու պատրաստակամության մասին

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն որպես պատանդ ուղարկել Բաքու։

«Դուք սկսեցիք մի գարշելի փաստից, էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար», — լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։

Նա նշեց՝ գերիների հարցը, սահմանների հարցը Հայաստանը պետք է լուծի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։

«Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու հակառակորդների հետ», — ասաց Տեր-Պետրոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով