Gallup-ի հարցումների հրապարակումը և Հ1-ի հիստերիան.Գագիկ Համբարյան

Հունիսի 17-ին Gallup-ի վերջին հարցումների արդյունքների հրապարակումն, ըստ որի «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստվում է քվեարկել հարցվողների 28,7 տոկոսը, քայլիստների օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ»-ին պատրաստվում է ձայն տալ հարցվողների 10,8 տոկոսը, իսկ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի օգտին էլ համապատասխաբար ձայն են տալու 5,4 և 5,2 տոկոս հարցվողներն, ուղղակի հիստերիա է առաջացրել դավաճան Նիկոլի և նրան սպասարկող ԶԼՄ-ների, այդ թվում նաև Հ1-ի մոտ…
Բացարձակ չեմ անդրադառնա հայաստանյան Gallup-ի «ո՛վ» լինելուն…Այս  մասին գրառում է  արել   քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:
Ընդամենը մեկ փաստ. այս երեք տարում նույն Gallup-ի հարցումներն ուղղակի հրճվանք էին առաջացնում դավաճան Նիկոլի, նրա թիմի և նրան սպասարկող ԶԼՄ-ների մոտ, որոնք մեծ ուրախությամբ մեջբերում էին հիմա իրենց կողմից խիստ քննադատվող Gallup-ի հարցումների արդյունքները և ապացուցում, որ իրենց՝ քայլիստ պատուհասների թիմը շատ մեծ վարկանիշ ունի հասարակության մոտ…
Իսկ հիմա, երբ այդ նույն Gallup-ն իր հարցումների արդյունքում ի բարօրություն Հայաստանի և հայ ազգի պարտություն է կանխատեսում ազգադավ Նիկոլին, նրա հիմնական արբանյակ կուսակցություններին, դա արդեն դուր չի գալիս կապիտուլյանտի թիմին և նրան սպասարկող ԶԼՄ-ներին, որոնք 3 տարի էլ հպարտորեն Gallup-ի հարցման արդյունքներն օգտագործում էին որպես ապացույց իրենց բարձր վարկանիշի վերաբերյալ, իսկ հիմա,պարզվում է Gallup-ը «վատն» է…
Իկ Հ1-ը որպես հանրային հեռուստաընկերություն դարձել է դավաճան, թուրքի դեմ ծնկած Նիկոլի գրպանային պատվեր կատարողը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով