«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծեր կիրականացնեն կրթական ոլորտում

Երիտասարդ սերունդը կկերտի մեր ապագան, որի հիմքում կլինի որակյալ կրթությունը։ «Գալաքսի»
ընկերությունների խումբը և «Այբ» կրթական հիմնադրամը համատեղ նախագծերի մեկնարկ դրեցին՝ երիտասարդների
զարգացմանը, բիզնեսի և ձեռներեցության կրթությանը, ստարտափերի և գաղափարների կառավարմանն ուղղված
ծրագրերի միջոցով։ Կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին միասնական գործունեություն ծավալելու
նպատակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

««Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է ընդլայնել կրթական ոլորտի հետ համագործակցությունը՝
առաջնահերթ համարելով կրթության միջոցով ինովացիոն միջավայրի և մշակույթի խթանումը։ Մենք պատրաստակամ
ենք բիզնես գործունեության ընթացքում կուտակած լավագույն փորձը և ինտելեկտուալ կապիտալը ներդնել
կրթության ոլորտում։ Ընդառաջ գնալով մերօրյա մարտահրավերներին՝ մեր տեսլականն է գիտելիքահեն և ինովատիվ
լուծումների միջոցով հաղթահարել ճգնաժամերը», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ԿՍՊ և
գործընկերության ղեկավար Արմեն Խաչիկյանը:
«Այբ» կրթական շարժման գաղափարը մարդկային կյանքը և երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է: Իսկ
նպատակը՝ սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելն ու հայկական կրթության զարգացմանն աջակցելն է։
Ողջ համայնքն իր բոլոր ջանքերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարի մրցունակ, ստեղծարար,
փոփոխությունների պատրաստ սերնդի զարգացմանը։ «Այբ»-ի կողմից իրականացրած ամեն ծրագիր կամ
նախաձեռնություն ուղղված է այս լուսավոր նպատակին, որն իրականացնում են «Այբ» գաղափարի շուրջ
համախմբված նվիրյալներ ու աջակիցներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շատ ուրախ ենք, որ կրթությունն այսօր համախմբում է ավելի ու ավելի շատ բիզնեսի ներկայացուցիչների, որոնք
կրում են սոցիալական մեծ պատասխանատություն՝ մասնակցություն ունենալով կրթական լավագույն միջավայրերի և
մոդելների ձևավորման ու տարածման գործում։ Վստահ եմ՝ նման գործընկերությամբ ու գիտակցությամբ մեզ
կհաջողվի ավելի հաստատուն քայլերով իրականացնել կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ
իրականացնելու մեր առաքելությունը», – ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։
Հավելենք, որ հանդիպման ընթացքում, պաշտոնական մասից հետո, «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր
տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը «Այբ»-ի աշակերտներին
ներկայացրեց իր տեսլականը «Որոշումների կայացում և մասնագիտական կողմնորոշում» թեմայի շուրջ։ Զրույցի
ընթացքում հնչեցրած հետաքրքիր երեք հարցերի հեղինակներն արժանացան «Գալաքսիի» աջակցությամբ հայերեն

թարգմանված Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «21-րդ դարի 21
դասերը» և «Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» գրքերը։
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ
Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։
Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի
իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի
առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։
«Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեության 15 տարիների ընթացքում մշակել և իրագործել է կրթական
բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր, նախագծել և հիմնել օրինակելի կրթական միջավայրեր, որոնք
խթան են հանդիսացել ամբողջ կրթական համակարգի զարգացման համար: «Այբ»–ի ծրագրերը բոլորի համար են․
նախագծերն ունեն տարեկան շուրջ 125 000 մասնակից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով