Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն աշնանը՝ հավանաբար սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.«Հրապարակ»

 

«Արդեն հայտնի է, որ մոտ ապագայում կառավարության և ՌԴ-ի միջև պայմանավորվածություն ձեռք կբերվի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից հետո զորքը դուրս կբերվի առաջնագծից։ Բանակցությունների փաստը երեկ հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն համաձայնությունը տվե՞լ է, Դավթյանը պատասխանել է.

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետև կան հարցեր: Մեր նպատակն է՝ առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումը սահմանին, ու ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»։

Մեր ինքնիշխան տարածքն այլ պետության խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանությունից ակնհայտ է, որ միայն հայկական կողմի զորքն է հետ քաշվելու, և դժվար է ասել, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկություններ կան նաև, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը՝ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով