Ընտրական, նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով հանրային 5 գործիչներ ստեղծել են «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

 

Ընտրական, նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով հանրային 5 գործիչներ ստեղծել են «Ընտրությունների վերահսկման կոմիտե».

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։

Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։

Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 15:00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։

Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար

Անահիտ Սարգսյան, փաստաբան»,-ասվում է հայտարարությունում:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով