Ձեր ասած այդ նկարները, որը տեսել եմ, հավատա, ինձ թվաց արյունս երակներումս սառեց.Սերժ Սարգսյան

«Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այս ընթացքում ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, ես տևական ժամանակ զրուցել եմ երկու, երեք որդի կորցրած ծնողնեի հետ, ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր, որ ես այլևս զարմանալու ու լացելու ունակություն չունեմ։
Ձեր ասած այդ նկարները, որը տեսել եմ, հավատա, ինձ թվաց արյունս երակներումս սառեց:
Բայց լավ, մա՞րդ են դրանք, մարդկային որևէ բան կա՞ նրանց մեջ, մի միլիմետր մարդկային որակ կա՞ դրանց մեջ, ո՞նց կարելի է հայրենիքի համար զոհված հերոս տղերքին, անկախ նրանից հերոսություն արել են, թե ոչ, իրենք ամեթանկագինն են տվել այս երկրին, իսկ էս անասունները բերել են ու լցրել սառնարանը այդ մարդկանց, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են:
Ախր բաներ կան, որոնց մասին դու ուղղակի չես կարող հանգիստ խոսել». Սերժ Սարգսյան
 Տեսանյութը՝  bit.ly/3i9WJxI

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով