Ձայնագրությունն ապացուցեց,որ դրա գիժ ձեւանալը շատ թանկ նստեց մեր ազգի վրա.Էդուարդ Շարմազանով

Ձայնագրությունն ապացուցեց,որ դրա գիժ ձեւանալը շատ թանկ նստեց մեր ազգի վրա։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել  Էդուարդ Շարմազանովը:

Ամիսներ շարունակ պնդում եմ՝ կործանարար պատերազմի սանձազերծման,Արցախի մեծ մասի հանձնման, 5.000 նահատակի պատճառը՝ կապիտուլյանտն է։
Հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում,որ հողատուն մսխել է մեր բանակցային հայանպաստ ժառանգությունը ՝ իրեն «գժի տեղ» դնելով ,ծաղրել համանախագահ երկրներին եւ դաշնակից Ռուսաստանին։
Արդյունքում Հայաստանը դարձել է «изгой» պետություն։
Կապիտուլյանտն իր անպատասխանատու քայլերով Ադրբեջանի պատերազմ սկսելու համար «կանաչ լույս է» վառել,որի հետեւանքով մենք հաղթող պետությունից վերածվեցինք կապիտուլյացիա կնքած հասարակության։
Ու այդ ամենը տեղի ունեցավ,քանի որ հողատուն իրեն ցանկացել է «գժի տեղ» դնել։
Նոր արհավիրքներից խուսափելու համար պետք է հեռացնել իրեն «գժի տեղ» դրած ազգակործան կապիտուլյանտին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով