Դուք ու ձեր ցուցակի առաջնորդը մեր տղաներին ֆիզիկապես ոչնչացնելու պայմաններ է ստեղծել, իսկ այդուհետ` անարգել ու խոշտանգել տղաների դիակները, բարոյապես ոչնչացրել նրանց ծնողներին ու մեզ.Հովհաննիսյան

 

Երեկ պարտվածի ցուցակում տեղ գտած մի երևույթ մուննաթ էր եկել լրագրողի վրա` թե բա կասկածում եք, որ հաղթելու ենք, ադրբեջանցիներն են սպանել մեր երեխեքին ոչ թե իշխանությունները, ուզում ենք Հայաստանը լավ ապրի և նման այլ ցնդաբանություներ:Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրառում է  արել Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավարմ  Արփինե  Հովհաննիսյանը 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Չէի անդրադառնա, եթե երեկ չտեսնեի դիահերձարանում մեր երեխեքի մասունքների տոպրակները, ճանճերի բզզոցը ու ծնողների դժոխային ապրումները….. Դուք ու ձեր ցուցակի առաջնորդը մեր տղաներին ֆիզիկապես ոչնչացնելու պայմաններ է ստեղծել, իսկ այդուհետ` անարգել ու խոշտանգել տղաների դիակները, բարոյապես ոչնչացրել նրանց ծնողներին ու մեզ:
Այսօր էլ օրը ցերեկով Երևանի կենտրոնում մարդ են սպանում: Մեզնից ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Երկրի դատախազը զբաղված է կոնկրետ մարդկանց գործերի մասով դատավորներին ցուցում տալով ու որոշ մարդկանց անուղղակի ծառայություններ մատուցելով, ոստիկանությունը զբաղված է պարտվածի ու նրա ընտանիքի տեղաշարժը ապահովելով, ԱԱԾ էլ գաղտնալսումներով ու սրան նրան հետևելով: Սա է ներկան: Այսպիսին կլինի ձեր խոստացած ապագան: Գնալու եք: Դուք արդեն պարտվել եք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով