Դոն Պիպոյի եղբորը սպանողը շատ պրոֆեսիոնալ է գործել. իրավապահները փակուղու առաջ են. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտնվել են փակուղու առջեւ։ Ինչպես հայտնի է, ենթադրյալ մարդասպանը հրկիզել էր ավտոմեքենան եւ սպանության գործիքը՝ հրազենը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի եւ հրազենի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, եւ չեն կարող պարզել՝ զենքը կամ ավտոմեքենան ինչ ծագում ունեն։ Եվ, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգում քննարկումներ են եղել, որ մարդասպանը շատ պրոֆեսիոնալ է գործել, որի հետեւանքով իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առջեւ եւ այս գործով այսօրվա դրությամբ ունի զրոյական արդյունք։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով