Դիվկորպուսում արմատական փոփոխություններ են ուզում իրականացնել. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է .  «ԱԳՆ-ում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում. բանն այն է, որ ներկայումս տվյալ գերատեսչությունը բառացիորեն բարձիթողի վիճակում է։ Փաստացի մոտ մեկ ամիս է՝ ո՛չ նախարար ունի այս կառույցը, ո՛չ փոխնախարարներ: Փորձագիտական շրջանակները, այդ թվում՝ արտերկրյա, արձանագրում են, որ այս ամենն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհեռատես ու անկանխատեսելի արտաքին քաղաքական գործունեության հետ։ Մեկ անգամ չէ մամուլն արձանագրել` Փաշինյանը փաստացի ոչ ոքի չի վստահում և ամեն որոշում կայացնում է գրեթե միանձնյա։ Նույն վիճակն է նաև արտաքին քաղաքականության մասով: Նախարարությունում ամենավերջինն էին տեղեկանում, որ սեղանին այս կամ այն փաստաթուղթն է դրված քննարկման: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, վերջին շրջանում Փաշինյանի՝ նույնիսկ միջազգային այցերի կամ որևէ արտասահմանցի պաշտոնյայի հետ հանդիպման մասին այս գերատեսչությունում իմանում էին պաշտոնական հաղորդագրությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն լուրը, թե Փաշինյանը պատրաստվում է ԱԳ նախարար նշանակել Ռուբեն Ռուբինյանին, բավականին զարմացրել ու զայրացրել է դիվկորպուսի մեծ մասին: Սակայն նա, մեղմ ասած, միակ թեկնածուն չէ: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Փաշինյանը գերակա է համարում այն հանգամանքը, որ ով էլ նշանակվի նախարար, պետք է արմատական ռեֆորմներ իրականացնի և հատկապես փորձի ազատվել բոլոր այն անձանցից, որոնք ինչ-որ կերպ կապված են կամ ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, ինչպես նաև նրանցից, որոնք այս ընթացքում ընդվզել են իր դեմ: Փաշինյանի համոզմամբ, «հենց նման կադրերն են նախարարությունում ստեղծել էս բարդակը»»։

Ավելի մանրամասն՝  «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով