«Դիվերսիա» Ռոբերտ Քոչարյանի դեմ.Գագիկ Համբարյան

Եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ մտածում է, որ լուսանկարում պատկերված քաղաքական «փլատակն»   իր համար կարող է ինչ֊որ բան անել, ապա չարաչար սխալվում է…Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրառում է  արել քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը:
Ավելին, սրան ու սրա նմաններին «մեյդան»   բերողները դիտավորյալ են դա անում, որպեսզի դավաճան Նիկոլը հաղթի, քանի որ Շիրակում շատ լավ են հիշում սրան թե՛ որպես մարզպետարանի կրթության վարչության պետ, թե որպես Շիրակի պետհամալսարանի ռեկտոր և այս իշխանությունների հովանավորյալ, որի գործունեության վերաբերյալ քրեական գործերը երեք տարի էլ «դոփում»   են…
Ի դեպ, սրան ասպարեզ բերողները տեղյա՞կ են, որ ընդամենը մեկ տարի առաջ իրեն ընտրական տեխնոլոգիաների «թունդ» մասնագետ երևակայող Սահակը Նիկոլի Գյումրիի կենտրոնում գտնվող «ԱՅՈ»֊ի շտաբից դուրս չէր գալիս, իսկ հեղափոխությունից հետո  «կլյաուզաներ» էր գրում Սերժ Սարգսյանի վրա…
Հիմա, պարզվում է, սա դարձել է թունդ ընդդիմադիր… Ենթադրաբար պաշտոն է ուզում կամ նոր խոշոր բիզնեսի ցանկություններ ունի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով