Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են CRED վարկային կազմակերպությունը

 

Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Վահե Մուշեղյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։Ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները։

Թե ինչքան գումար է հափշտակել ստահակը, պարզվում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վարկային կազմակերպությունը հսկվում է «Արմոբիլ» ընկերության կողմից և արդյոք այդ պահին նշված ընկերությունից մարդիկ եղել են, թե ոչ՝ նույնպես պարզվում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով