Դանակահարություններ Երևանում. 23-ամյա երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոցներ. նրանց դանակահարելու կասկածանքով որոնվում է 16-ամյա տղան

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝   Հայաստանի  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով հարուցվել  քրեական գործ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 14-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած դանակահաությունների փաստով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աճուկային շրջանի դանակահաություն»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի: 10 րոպե անց, «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ովքեր պարզել են՝ «Շենգավիթ»  բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Ն.-ն է, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գագիկ Հ.-ն: Բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս   վնասվածքները ստացել են  նույն օրը՝ ժամը 19:40 –ի սահմաններում՝ Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

 

Կարճ ժամանակ անց, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են  նրանց դանակահարողի ինքնությունը և որպես կասկածյալ որոնում են նրան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա Վաչե Ս.-ն է: Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մազյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով