Բոլորին միավորում է մի նպատակ. «Հրապարակ»

 

«Նախօրեին ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին հարցրինք, թե ում օգտին է քվեարկելու եւ որեւէ ուժի օգտին քարոզչություն անելո՞ւ է։ Նա ասաց․ «Ժամանակը կգա, ես կասեմ»։ Ապա լրացրեց․ «Մի բան շատ ակնհայտ է․ արտահերթ ընտրություններ են, որովհետեւ նախորդ իշխանությունը երկիրը բերեց կատաստրոֆայի։Այս ընտրությունների նպատակն է՝ նախկին իշխանություններից ազատվելը։ Այսինքն՝ պետք է քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք անցողիկ են եւ վարչապետի միասնական թեկնածու կառաջադրեն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյոք դա հնարավո՞ր է, եթե նկատի ունենանք, որ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպրդում են 2-րդ եւ 3-րդ նախագահների, մեղմ ասած, լարված հարաբերությունների մասին վկայություններ։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ դեռ պետք է պարզել, թե ինչպես Գյումրիից քայլելով եկածը դարձավ վարչապետ։ Ապա թիմը սկսում է քննադատել Սարգսյանին, մյուս ճամբարից էլ Քոչարյանի դաշինքն են կոչում «Գուբերնիա»։ Ըստ Մանուկյանի՝ դա էական չէ, քանի որ «բոլորը բոլորի հետ կարող են վատ լինել, բայց բոլորին միավորում է մեկ նպատակ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ»   թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով