Բենզինի գները 2020 և 2021 թ֊ների նույն ժամանակահատվածում.Գագիկ  Համբարյան

Այս պահին «regular» բենզինի 1 լիտրը արժե `480֊490 դրամ…
Հիշեցնեմ, որ անցյալ տարի գրեթե նույն ժամանակահատվածում նույն այդ «regular»   բենզինի 1 լիտրը արժեր 280 դրամ…Այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել  քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը:
Հիմա իշխանամետները կասեն միջազգային շուկայում բենզինը թանկացել է, դրամն էլ արժեզրկվել և այլն…
Բայց, երբ նույն միջազգային շուկայում բենզինն էժանանում է, իսկ դրամն էլ «ուժեղանում» է, դա չգիտես ինչու չի բերում բենզինի գների նվազմանը…Էլ չասեմ, որ ըստ բազմաթիվ հրապարակումների որոշ հայ օլիգարխներ սկսել են Հայաստան ներկրել էժան և անորակ ադրբեջանական բենզին, որի վաժառքից, որքան կարելի է կռահել, ստանում են գերօգուտ…
Ի դեպ, համեմատելու համար ասեմ, որ հարևան Վրաստանում բենզինի 1 լիտրը գրեթե հայաստանյան գներին է մոտենում, իսկ Իրանում բենզինի 1 լիտրը 33 դրամ է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով