Բավական է բայղուշություն անել։ Վե՛րջ տվեք։ Հազար հատ նիկոլատիպ վիժվածքներ ու տոնաներով ուսապարկեր էլ որ լինեն, միևնույն է՝ Հայաստանը չեն կարող կործանել. Ռուբեն  Հակոբյան

Վե՛րջ տվեք բայղուշությանը
Բավական է բայղուշություն անել։ Վե՛րջ տվեք։ Հազար հատ նիկոլատիպ վիժվածքներ ու տոնաներով ուսապարկեր էլ որ լինեն, միևնույն է՝ Հայաստանը չեն կարող կործանել։ Կարող են գլորել խորը անդունդ, բայց մեր երկիր-հայրենիքը դուրս կբերենք այդ անդունդից։ Համոզված եմ… Այս մասին  գրառում է արել Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը:
Բայց, նախ, պետք է ընդունենք, որ այս իշխանատենչ մոլագարին մեր միասնական քաղաքական արգանդ է լույս աշխարհ բերել։ Եկեք չխնայենք մեզ և հետադարձ հայացքով վերհիշենք, թե ինչպես ծնեցինք այս դահիճին, թե ինչ անբարո և ինքնաշահ թվաբանությամբ էինք սրան մտցնում քաղաքական ծննդատուն։
Մի՛ հայհոյեք խառնամբոխի վերաճած ժողովրդին՝ մենք ենք նրան այպիսին դարձրել՝ հետևողականորեն և անխնա։
Մի՛ հուսահատվեք։ Սկսվում է իրական և առողջ քաղաքական պայքարի նոր շրջան, որի արդյունքում խառնամբոխ ժողովրդից հասարակությանը պետք է նորից ազգի քաղաքացի դարձնել։ Սարդարապատն այժմ մեր ներսի սահմաններում է… Արյունածոր վերք է… Հունիսի 20-ի դեղամիջոցը չմակարդեց այն։ Հունիսի 20-ը նոյեմբերի 9-ի բովանդակությունը շարունակող նոյեմբերի 10-ն էր։ Պետք է կասեցնել նոյեմբերի 11-ը։
Դավաճանի արարքին համարժեք պատասխանը՝ բունկերում նրա հայտնվելն էր… Մեր իմպոտենտությամբ թույլ տվեցինք, որ «վրեժ» գոռալով դոզավորված հրեշը դուրս գա բունկերից… Եվ հունուսի 20-ին նա կարողացավ լուծել այդ վրեժը…
Բայց Պյուռոսյան վրեժ է դա… Հավատացեք…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով