«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Անդրեասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։

Հավանաբար Հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած նիկոլական թափթփուկներին նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։

Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր…»,- գրել է նա։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով