Բանավիճելու ո՛չ իմաստ կա, ո՛չ էլ նպատակահարմարություն. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց բանավեճի՝ ուղիղ եթերում: Սա սոցցանցերում դարձել էր հիմնականում ծաղրի առարկա, քանզի, մեծամասնության կարծիքով, պարզապես վիրավորական կլինի առաջին և երկրորդ նախագահների համար իրենց թույլ տալ բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձագիտական շրջանակների մեծամասնությունը վստահ է, որ վերջինիս պարզապես պետք է անտեսել: Երեկ այս առաջարկին անդրադարձել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ «նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարմարություն առհասարակ չեմ տեսնում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում
հիշեց մի հայտնի արտահայտություն. «երբեք պետք չէ բանավիճել հիմարի հետ, որը կարող է քեզ իջեցնել իր մակարդակին»: «Ի՞նչ բանավիճես Նիկոլ Փաշինյանի հետ: Անձն ասում է՝ մեր պարտությամբ պետք է հպարտանանք: Ես դեռ մյուս հիմարություններին, տգիտություններին չեմ անդրադառնում: Չեմ անդրադառնում նաև ամեն քայլափոխի իրականությունը կեղծելուն: Չեմ անդրադառնում նաև մանիպուլ յացիաներին՝ սկսած պատմական գործընթացներից, վերջացրած ՀՀ-ի աշխատատեղերի թվով: Այդ մարդու հետ ի՞նչ բանավիճել:

Եվ, ընդհանրապես, շատ ափսոս կլինի, որ մտավոր բարձր կարողության տեր, գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը և շատ հզոր ու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանը հանկարծ բանավիճեն թերուս, տգետ, մանիպուլ յացիաների սիրահար, կեղծարար և ստախոս Նիկոլի հետ»,- ասաց Համբարյանը»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով